«ԻՆՏԵԳՐԱԼ ԼԱԲՍ» ՍՊԸ-ում (այսուհետ՝ «մենք», «մեզ», «մեր») մենք նպատակաուղղված ենք պաշտպանել անձնական տվյալների գաղտնիությունը և ապահովությունը՝ ՀՀ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի օրենսդրության և ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) դրույթներին համապատասխան։ Մենք հարգում ենք անհատների գաղտնիությունը և նպատակաուղղված ենք անձնական տվյալներին վերաբերվել պատասխանատվությամբ և կիրառելի օրենսդրությանը համապատասխան։ Սույն տվյալների պաշտպանության քաղաքականությունը սահմանում է ծրագրային ապահովման մշակման ծառայություններ մատուցելիս մեր կողմից անձնական տվյալների հավաքման, օգտագործման, պահպանման և պաշտպանության կարգը։
Որպես միջազգային թվային աշխարհում գործող ընկերություն՝ մենք գիտակցում ենք տվյալների գաղտնիության, ապահովության և թափանցիկության կարևորությունը։ Անկախ նրանից՝ մենք գործում ենք որպես Տվյալները կառավարող՝ GDPR-ի իմաստով և Տվյալներ մշակող՝ ՀՀ օրենսդրության իմաստով (տվյալների մշակման նպատակների ուրվագծման շրջանակներում), թե որպես Տվյալներ մշակող՝ GDPR-ի իմաստով և Լիազորված անձ՝ ՀՀ օրենսդրության իմաստով (հաճախորդների անունից իրականացվող՝ տվյալների հետ գործառնությունների շրջանակներում), մենք ապահովում ենք տվյալների օրինական, արդար և ապահով մշակումը։
Սույն քաղաքականությունը տարածվում է մեր, մեր աշխատակիցների, պայմանագրային գործընկերների և երրորդ անձանց վրա, որոնք որևէ ձևով անձնական տվյալներ են մշակում մեր անունից։
Սույն Ծանուցագրի նպատակը մեր կողմից անհատների, այդ թվում՝ մեր հաճախորդների, գործընկերների, աշխատակիցների և վեբ կայքի օգտագործողների (այսուհետ՝ «Դուք», «Ձեր») տվյալների ձեռքբերման, մշակման, փոխանցման և/կամ պահպանման շրջանակներում կիրառելի օրենսդրական պահանջների, գործընթացների և իրավունքների թվարկումն ու վերհանումն է։
Սույն Ծանուցագիրը Ձեզ կօգնի հասկանալ Տվյալների պաշտպանության ոլորտային օրենսդրությունից բխող պարտականությունները, պարտավորությունները և իրավունքները։
Տվյալ(ներ)՝ էլեկտրոնային, համակարգչային, սերվերային կարգով կամ որոշակի թղթային կրիչների վրա պահպանվող տեղեկատվություն։
Տվյալները կառավարող՝ GDPR-ի իմաստով կամ Տվյալներ մշակող՝ ՀՀ օրենսդրության իմաստով՝ Տվյալներ կառավարողը/Տվյալներ մշակողը ընդհանուր պատասխանատվություն է կրում տվյալների պաշտպանության ոլորտային օրենսդրությանը համապատասխան, սահմանում է անձնական տվյալների մշակման նպատակներն ու ծավալը և ապահովում է սահմանված նպատակներին համապատասխան օգտագործումը։ Մենք սահմանել ենք այն նպատակները, որոնց համար մշակվում են Ձեր անձնական Տվյալները։
Տվյալներ մշակող՝ GDPR-ի իմաստով և Լիազորված անձ՝ ՀՀ օրենսդրության իմաստով՝ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը չի հանդիսանում Տվյալներ օգտագործող և որը մշակում է անձնական տվյալները մեր անունից և համաձայն մեր հատուկ հրահանգների։ Մեր աշխատակիցները դուրս կմնան այս սահմանումից, սակայն այս սահմանման մեջ կարող են ներառվել այն մատակարարները, որոնք մեր անունից մշակում են անձնական տվյալները։ Մենք ինքներս կգործենք որպես Տվյալներ մշակող՝ ըստ GDPR-ի, երբ պայմանագրային հարաբերությունների շրջանակում Տվյալներ կառավարողի Տվյալներ մշակողն ենք, և Անձնական տվյալները ստանում ենք Տվյալներ կառավարողից՝ նրա սահմանած պայմաններով։
Տվյալների սուբյեկտներ՝ բոլոր անհատները, որոնց վերաբերյալ մենք պահում ենք անձնական տվյալներ։ Բոլոր տվյալների սուբյեկտներն ունեն իրենց անձնական տեղեկատվության մշակման և պահպանման հետ կապված իրավունքներ։
Տվյալներ օգտագործողներ՝ մեր աշխատակիցները, որոնց աշխատանքը ներառում է Ձեր Անձնական Տվյալների մշակումը։ Տվյալներ օգտագործողները պատասխանատու են իրենց մշակած տվյալների պատշաճ օգտագործման համար և պարտավոր են պաշտպանել իրենց կողմից մշակվող տվյալները՝ համաձայն սույն քաղաքականության։
Կիրառելի օրենսդրություն՝ Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը և ԵՄ 2016 թվականի Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը (GDPR)։
Անձնական տվյալ(ներ)՝ ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է ֆիզիկական անձին և որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնում է կամ կարող է հանգեցնել անձի ինքնության նույնականացմանը։
Մշակում՝ ցանկացած գործողություն, որի ընթացքում տվյալները օգտագործվում են, ներառյալ (բայց չսահմանափակվելով) տվյալների ստացումը, գրանցումը, կազմակերպումը, փոփոխումը, հետբերումը, օգտագործումը, հրապարակումը, ջնջումը, ոչնչացումը և/կամ պահպանումը։ «Մշակում» տերմինը ներառում է նաև անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց։
Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ՝ սրանք ներառում են տեղեկատվություն անձի ռասայի, էթնիկ պատկանելության, քաղաքական հայացքների, դատվածությունների, կրոնի, արհմիության անդամակցության, ֆիզիկական և/կամ հոգեկան առողջության և սեռական կողմնորոշման վերաբերյալ։ Հատուկ կատեգորիայի անձնական տվյալները կարող են մշակվել միայն տվյալ անձի հստակ գրավոր համաձայնությամբ։
Հավաքվող անձնական տվյալները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝
Մենք մտադրված չենք հավաքագրում հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ։
Մենք գիտակցված չենք հավաքագրում կամ պահանջում 18 տարեկանից ցածր երեխաների անձնական տվյալներ։
Ձեր կողմից մեզ տրամադրված տեղեկատվություն, օրինակ՝ այն տեղեկատվությունը, որը Դուք կարող եք տրամադրել մեր կայքերը այցելելու կամ մեզ հետ փոխգործակցելու ընթացքում, օրինակ՝ երբ ծառայություններ եք գնում մեզանից, երբ էլեկտրոնային նամակ եք ուղարկում, երբ կապվում եք մեզ հետ մեր «Կապվեք մեզ հետ» էջի միջոցով, այցելում եք մեր գրասենյակներ, կամ երբ մեզ հետ հաղորդակցվում եք էլեկտրոնային փոստով, հեռախոսով կամ պայմանագիր եք կնքում մեզ հետ։
Քուքիների (cookies) օգտագործմամբ, օրինակ՝ երբ այցելում եք մեր կայքերը կամ օգտագործում եք մեր ծառայությունները։ Մեր կայքերը օգտագործում են քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են պիքսելային նշումները, վեբ լուսարձակները, պարզ GIF-ները և JavaScript-ը (այսուհետ միասին՝ «Քուքիներ»), որպեսզի մեր սերվերները ճանաչեն Ձեր վեբ բրաուզերը, մեզ տեղեկացնեն, թե ինչպես և երբ եք այցելում և օգտագործում մեր արտադրանքներն ու ծառայությունները, վերլուծեն միտումները, ճանաչեն մեր օգտատերերին և աշխատեն ու բարելավեն մեր կայքերը, արտադրանքները կամ ծառայությունները։ Քուքիները տվյալների փոքր կտորներ են՝ սովորաբար տեքստային ֆայլեր, որոնք տեղադրվում են Ձեր համակարգչում, պլանշետում, հեռախոսում կամ նման սարքում, երբ դուք օգտագործում եք այդ սարքը՝ մեր կայքին, արտադրանքներին և ծառայություններին հասանելիություն ստանալու համար։ Մենք կարող ենք նաև լրացնել Ձեզանից հավաքված տեղեկատվությունը երրորդ անձանցից ստացված տեղեկատվությամբ, ներառյալ այնպիսի երրորդ անձանց, որոնք իրենց քուքիները տեղադրել են Ձեր սարքում։ Սովորաբար, բրաուզերների մեծամասնությունը թույլ է տալիս անջատել քուքիները կամ նախազգուշացում ստանալ, նախքան քուքին կպահվի Ձեր կոշտ սկավառակում։
Երրորդ կողմերի կամ հանրային հասանելի աղբյուրների կողմից տրամադրված տեղեկատվություն, ներառյալ, բայց ոչ սահմանափակվելով՝
Մենք կհավաքենք և մշակենք Ձեր անձնական տվյալները միայն այն ծավալով, որքան դա անհրաժեշտ է մեր գործունեության և պայմանագրային պարտավորությունները կատարելու, Ձեզ ծառայություններ մատուցելու կամ օրենսդրական պահանջներին համապատասխանելու համար:
Մենք կհավաքենք և կօգտագործենք Ձեր անձնական տվյալները՝ Ձեր հրահանգներին համապատասխան և այն ծավալով, որքան ողջամտորեն անհրաժեշտ է՝
Մենք չենք նախատեսում օգտագործել Ձեր անձնական տվյալները մեր ծառայությունների և/կամ մեր գործընկերների ծառայությունների գովազդման և մարքեթինգի նպատակով։ Շատ քիչ հավանական է, որ դա փոխվի, սակայն այդ իրադարձության վրա հասնելու դեպքում մենք կհայցենք Ձեր առանձին, հստակ համաձայնությունը, և դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ հրաժարվել այս ծառայություններից։
Մենք կարող ենք փոխանցել Ձեր անձնական տվյալները հետևյալ դեպքերում՝
Մենք կպահենք Ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է սույն Տվյալների պաշտպանության քաղաքականության շրջանակներում, բացառությամբ երբ պահման առավել երկար ժամանակահատված է նախատեսված կիրառելի օրենսդրությամբ, իրավական կամ վարչական գործընթացների շրջանակներում։
Մենք նաև կպահենք Օգտագործման տվյալները՝ ներքին վերլուծության նպատակներից ելնելով։
Մենք պարտավորվում ենք ապահովել Ձեր տեղեկատվության անվտանգությունը և գաղտնիությունը: Հարկ է նշել, որ ինտերնետային փոխանցման կամ էլեկտրոնային պահեստավորման որևէ մեթոդ 100% անվտանգ չէ: Մենք ձգտում ենք օգտագործել կոմերցիոն տեսանկյունից ընդունելի միջոցներ Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար, սակայն չենք կարող երաշխավորել դրանց լիակատար անվտանգությունը:
Մենք մշակել ենք ընթացակարգեր անձնական տվյալների ցանկացած կասկածելի արտահոսքի դեպքի համար և կտեղեկացնենք Ձեզ և համապատասխան կարգավորող մարմնին արտահոսքի մասին, եթե օրենսդրության համաձայն պարտավոր ենք դա անել:
Անձնական տվյալների պաշտպանության ապահովման համար մենք ներդրել ենք համապատասխան տեխնիկական, ֆիզիկական և վարչական ընթացակարգեր և միջոցներ՝ հավաքված կամ Ձեզանից ստացված տեղեկությունները պահպանելու և դրանց գաղտնիությունն ապահովելու համար՝ թույլ չտալով որևէ չթույլատրված հասանելիություն կամ բացահայտում։
Բացի այդ, մենք սահմանափակում ենք Ձեր անձնական տվյալներին հասանելիությունը այն աշխատակիցների, գործակալներին, պայմանագրային գործընկերների և այլ երրորդ անձանց շրջանակով, ովքեր ունեն բիզնես անհրաժեշտություն ունեն դրանց ունենալու: Նրանք միայն կմշակեն Ձեր անձնական տվյալները մեր հրահանգներին համապատասխան, և նրանք պարտավոր են պահպանել Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը և ապահովել դրանց անվտանգությունը:
Մենք հետևյալ միջոցները կիրառում ենք մեր բնականոն գործունեության ընթացքում:
Անձնական տվյալների գաղտնիության ապահովման, ռիսկի գնահատման և մոնիթորինգի համար պատասխանատու անձը պարտավոր է ձեռնարկել միջոցներ՝ համոզվելու համար, որ մեր գործունեությունը համապատասխանում է այս քաղաքականությանը և ընկերության այլ ներքին իրավական ակտերին:
Դուք իրավունք ունեք հայցել Ձեր անձնական տվյալներին հասանելիություն, բացառությամբ այն դեպքերի, երբ պատճեն տրամադրելը կարող է վնասակար լինել այլոց իրավունքներին և ազատություններին:
Դուք նաև կարող եք տեղեկություններ հայցել տվյալների մշակման տարբեր կատեգորիաների և նպատակների, Ձեր անձնական տվյալները ստացող անձանց կամ անձանց կատեգորիաների մասին, ինչպես նաև այն մասին, թե որքան ժամանակ են պահվում Ձեր անձնական տվյալները, Ձեր անձնական տվյալների աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները և արդյոք մենք կամ տվյալների կառավարողը (եթե մենք Ձեր տվյալների կառավարողը չենք) օգտագործում են ավտոմատացված որոշումներ կայացնելու եղանակներ:
Դուք նաև ունեք «Տվյալների փոխադրման» իրավունքներ, որոնք ներառում են Ձեր անձնական տվյալների պատճենը ստանալու կամ այն այլ տվյալների կառավարողին փոխանցելու իրավունք:
Դուք իրավունք ունեք առանց ժամկետային սահմանափակման պահանջել անճշտություններ պարունակող կամ ոչ ամբողջական անձնական տվյալների շտկում կամ ամբողջականացում, և մենք կթարմացնենք, կջնջենք տեղեկատվությունը կամ կշտկենք ցանկացած անճշտությունները Ձեր պահանջի հիման վրա:
Դուք կարող եք օգտվել Ձեր «մոռացված լինելու իրավունքից» և պահանջել, որ մենք ջնջենք Ձեր անձնական տվյալները: Ձեր պահանջը ստանալուց հետո մենք պետք է անմիջապես ջնջենք անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է որևէ բացառություն, որը թույլ է տալիս շարունակել Ձեր տվյալների մշակումը: Նման բացառության մանրամասնությունները նշված են համապատասխան օրենքներում և ներառում են այն իրավիճակները, երբ մենք կարող ենք անհրաժեշտություն ունենալ պահպանելու տեղեկությունները մեր պաշտոնական պարտականությունները կատարելու համար և/կամ իրավական պարտավորությունների պահպանման համար և/կամ իրավական պահանջների հաստատման, իրականացման կամ պաշտպանման համար, կամ եթե հանրային շահերից ելնելով անհրաժեշտ է պահպանել Ձեր անձնական տվյալները:
Դուք կարող եք խնդրել, որ Ձեր անձնական տվյալների մշակման նկատմամբ որոշակի պատճառներով կիրառվեն սահմանափակումներ, օրինակ՝ եթե վիճարկում եք տվյալների ճշտությունը, մշակումը օրինական չէ կամ եթե մենք այլևս անհրաժեշտություն չունենք Ձեր անձնական տվյալները մշակելու համար: Դուք նաև կարող եք խնդրել սահմանափակումներ կիրառել, եթե մշակումը կատարվում է հանրային շահի կամ արտաքին նկատառումներով:
Նման պահանջի ստացման դեպքում մենք կարող ենք շարունակել պահպանել Ձեր անձնական տվյալները, սակայն կարող ենք մշակել դրանք միայն որոշակի հանգամանքներում, ինչպիսիք են՝ Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալները մշակելու վերաբերյալ, անհրաժեշտ է հաստատել, իրականացնել կամ պաշտպանել իրավական պահանջներ կամ անհրաժեշտ է պաշտպանել մեկ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքները, կամ հանրային շահի նկատառումներով:
Դուք կարող եք նաև առարկել Ձեր անձնական տվյալների մշակման դեմ որոշակի հանգամանքներում, ներառյալ՝ ուղղակի մարքեթինգի նպատակներով և ուղղակի մարքեթինգին առնչվող պրոֆայլինգի համար:
Նման առարկություն ստանալու դեպքում մենք կդադարեցնենք Ձեր անձնական տվյալների մշակումը, եթե չկարողանանք ներկայացնել համոզիչ օրինական հիմք Ձեր անձնական տվյալների այնպիսի մշակման համար, որը գերազանցում է Ձեր շահերը և Ձեր առարկության հիմքը:
Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել վերահսկող մարմնին: Դուք կարող եք դիմել Ձեր բնակության վայրի կամ պետության վերահսկող մարմնին կամ մեզ վերահսկող մարմնին:
ՀՀ-ում վերահսկող մարմինն է՝
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն
ՀՀ, 0051, ք. Երևան, Կոմիտաս 54բ
Էլ. հասցե՝ [email protected]
Հեռ.՝ +374 10 594 194
Մենք մշտապես վերանայում ենք մեր անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը և վերապահում ենք անհրաժեշտության դեպքում քաղաքականությունը փոփոխելու և թարմացնելու իրավունքը: Այս քաղաքականությունը վերանայվում է տարեկան մեկ անգամ կամ երբ օրենսդրական կամ գործառնական փոփոխությունները պահանջում են թարմացումներ: Անհրաժեշտության դեպքում՝ մենք Ձեզ կտեղեկացնենք այդ փոփոխությունների մասին փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել սույն անձնական տվյալների պաշտպանության հայտարարության ծանուցագրի փոփոխությունները, հատկապես մինչև մեզ որևէ անձնական տվյալ տրամադրելը: