Ինովացիոն հետազոտական կենտրոն

Նորարարական ֆինտեխ լուծումներ կրիպտո արժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտում
Մեր մասին
Ինտեգրալ Լաբս ՍՊԸ-ն հիմվել է 2017 թվականին, ընդհանուր տեսլականով, որ բլոկչեյնը դառնալու է ապագա տեխնոլոգիաների հիմնաքարերից մեկը։
Մեր ընկերության հինական նպատակն է ստեղծել ինովացիոն լուծումներ ֆինտեխ և կրիպտո արժույթների ոլորտում, ինչպես նաև աջակցել նոր տեխնոլոգիաների արդյունավետ ներդրման և կիրառման պրոցեսին։
Մեր գործընկերների հետ միասին մենք ստեղծում ենք նորարարական լուծումներ և ուղղորդում ենք ձեռնարկություններին դեպի թվայնացում՝ հեշտացնելով վերջիններիս անցումը դեպի կրիպտո ոլորտ:
Կրիպտո արժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտը անկասկած կարող է բարդ և ռիսկային թվալ, սակայն, համագործակցելով մեզ հետ, Դուք կարող եք անխափանորեն կիրառել բլոկչեյն տեխնոլոգիաները Ձեր գործունեության մեջ։
  • Ծրագրեր
  • Cryptocurrency Trading Platform
    Whitelabel կրիպտո արժույթների փոխանակման հարթակ' հարմարեցված Ձեր բիզնեսի համար։
    7 գործող կիրառություններ
    500K օգտատերեր
    Գործում է 2017 թվականից
  • Cryptocurrency Payment System
    Կրիպտո արժույթների դրամապանակ և վճարման հարթակ, որը հեշտացնում է կրիպտո արժույթների ընդունման գործընթացը էլեկտրոնային առևտրի մեջ։
    4 գործող կիրառություններ
    70K կատարված վճարումներ
    Գործում է 2018 թվականից
  • Cryptocurrency Wallet System
    Միասնական ենթակառուցվածք բազմարժույթ համակարգերի համար։
    100+ կրիպտոարժույթներ
    1 միլիոն կատարված գործարքներ
    Բարձր մակարդակի անվտանգություն
  • Liquidity Aggregator
    Բորսաների ագրեգատոր' շուկայական տվյալների հավաքագրման և առուվաճառքի համար:
    10+ թոփ բորսաներ
    Հավաքագրված գնառաջարկներ
    API Algo առևտրի համար
  • Green Mining
    Արևային էներգիայով աշխատող էկո-մայնինգ կայան ջերմային էներգիայի անմնացորդ օգտագործմամբ։
    500 կՎտ կայաններ
    2 կառուցվող կայան + 2 պլանավորված կայան
    Թոկենիզացված համընդհանուր օգտագործման համար
  • Crypto Terminals
    Ինքնասպասարկման տերմինալներ կրիպտո արժույթներով գործարքների համար:
    3 կրիպտո արժույթներ
    Էլեկտրոնային դրամապանակներ
    Սարքավորումներից անկախ գործող համակարգ
  • Skynet
    P2P կոմունիկացիոն պրոտոկոլ ներդրված բլոկչեյն համակարգով:
    IoT կիրառում
    Անվտանգ P2P կոմունիկացիա
    Proof of Service
  • Integral Plastics
    3D տպիչ/գրիչների միջուկի արտադրություն։
    Օրական 72 Կգ
    5+ պլաստիկի տեսակներ
    Վերամշակված պլաստիկ
Գործընկերներ
Տեխնոլոգիաներ